Կստեղծվի ջրօգտագործման ոլորտի խնդիրների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով |aysor.am|

lragir.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախաձեռնել են ջրօգտագործման ոլորտի խնդիրների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հարցի ներկայացման ժամանակ ասաց, որ խմբակցության 40 պատգամավորներ դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ քննիչ հանձնաժողով սեղծելու համար՝ հաշվի առնելով ջրօգտագործման ոլորտի խնդիրները, որոնք բազմիցս բարձրացվել են թե հանրության, թե լրատվամիջոցների կողմից:

«Հանձնաժողովի հիմնական գործառույթները լինելու են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների ուսումնասիրությունը Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև ԾԻԳ-ի աշխատանքի արդյունավետության հարցը: Հանձնաժողովի անդամների թիվը ներկայացվել է 16, որն ըստ Սահմանադրության բաշխվում է խմբակցությունենրի մեջ՝ 11 հոգի Իմ քայը խմբակցությունից, երեքը՝ ԲՀԿ-ից, երկուսը՝ Լուսավոր Հայաստանից»,- ասաց Ծովինար Վարդանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն