Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել | factor.am

factor.am Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցների սպառնալիքներին։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի կառավարության երկու աղբյուրներ, գրում է Reuters-ը։

«Սրանք երկարաժամկետ նավթային պայմանագրեր են։ Այսպիսի գնումները հնարավոր չէ պարզապես դադարեցնել մեկ գիշերվա ընթացքում», – նշել է աղբյուրներից մեկը։

Անցյալ ամիս Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Հնդկաստանը լրացուցիչ պատժամիջոցների կենթարկվի ռուսական զենք և նավթ գնելու համար։ Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր, թե լսել է, որ Հնդկաստանը այլևս նավթ չի գնի Ռուսաստանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով