Այսօր 83 տարեկան հասակում մահացել է հայտնի կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, տեղեկացնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից։
«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվի ավելի ուշ», – նշված է միության հաղորդագրության մեջ: