Չեռնոգորիայի եվրաինտեգրման գործընթացի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար․ Կոստանյանը՝ Չեռնոգորիայի ԱԳ նախարարին

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունը և վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների երկկողմ օրակարգում արձանագրված ձեռքբերումները:

Նախարարի տեղակալը նկատել է, որ Չեռնոգորիայի եվրաինտեգրման գործընթացում ունեցած էական առաջընթացի և այս ուղղությամբ առկա զգալի փորձի ուսումնասիրումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունն եվրաինտեգրման վերաբերյալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշվում է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով