Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա |factor.am

factor.am Տեխասի իշխանությունների տվյալներով՝ ուժեղ անձրևների հետևանքով նահանգի կենտրոնական մասում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 51 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Փրկարարները շարունակում են որոնել 27 աղջիկ երեխայի, որոնք կորել են Camp Mystic ամառային ճամբարում Հանթում։ Ճամբարը տեղակայված է Գուադալուպե գետի ափին, որը դուրս է եկել ափերից անձրևներից հետո։ Չորս երեխաների ընտանիքները հաստատել են CNN-ին, որ նրանք մահացել են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստացել է բավարարել Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթի՝ արտակարգ դրություն հայտարարելու խնդրանքը՝ նահանգին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով