Ադրբեջան-Իրան հարաբերություններում նոր էջ է բացվել. Ստեփանակերտում հանդիպել են Ալիևն ու Փեզեշքիանը | factor.am

factor.am  Գրավյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն ընդգծել են՝ Ադրբեջանը և Իրանը բարեկամական, հարևան ու եղբայրական երկրներ են։

Ալիևը նշել է, որ Իրանի նախագահի այցը և կայացած հանդիպումը մեծ նշանակություն ունեն ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության հարցերի քննարկման առումով։ Ընդգծելով, որ Իրանի նախագահի՝ այս տարվա ապրիլին Ադրբեջան կատարած պաշտոնական այցը նոր էջ է բացել երկկողմ հարաբերություններում՝ Իլհամ Ալիևը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի և համապատասխան պետական ​​մարմինների ղեկավարները հետևողականորեն աշխատել են այս այցի ընթացքում քննարկված թեմաները կյանքի կոչելու ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից անմիջապես հետո Իրանի դեմ այդ գործողությունները դատապարտվել են Բաքվի կողմից։

Իրանի նախագահն էլ ընդգծել է, որ Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի արդյունքում ադրբեջանա-իրանական հարաբերություններում նոր էջ է բացվել։ Այս առումով նա նշել է Բաքվի և Թեհրանի, Բաքվի և Թավրիզի միջև ավիաչվերթների աճը, Աղբենդ-Կալալա ավտոմայրուղու կամրջի կառուցման աշխատանքները, անդրադարձել այլ ոլորտներում համագործակցության հարցերին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով