Արմեն Գրիգորյանը Սթիվեն Դաութիին է ներկայացրել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Դիլիջանում աշխատանքային նախաճաշ եմ ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ներկայացրել եմ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները: Սթիվեն Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել Հվ.Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:

Քննարկել ենք նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Գոհունակությամբ ընդգծել ենք հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև