Բաքուն թույլատրել է ռուս դիվանագետներին այցելել ձերբակալված ՌԴ քաղաքացիներին  | azatutyun.am

azatutyun.am Մոսկվան և Բաքուն համաձայնեցրել են հյուպատոսական ծառայությունների աշխատակիցների կողմից Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության 13 քաղաքացիներին այցելելու հարցը։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Գերատեսչության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել այդ այցելության ժամկետները։

Ռուս – ադրբեջանական հարաբերությունները լարվել են անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների գործողություններն են իրականացրել՝ ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։ Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ համատեղ միջոցառումները, պետական պաշտոնյաների երկկողմ այցերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն