Բաքվի դատարանում հայ գերի Լևոն Բալայանի նախաքննական ցուցմունքն է ներկայացվել, որում հիշատակվում է նաև Ռուբեն Վարդանյանը | factor.am

factor.am

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։

Դատավարության ժամանակ ընթերցվել են հայ գերի Լևոն Բալայանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև նրան վերաբերող այլ փաստաթղթեր։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բալայանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն՝ նա 1995 թվականի հունվարին անցել է զինվորական ծառայության և մինչև 1998 թվականը, որպես զինվոր ծառայել է Շուշի, Ստեփանակերտ  և Խոջալու՝ Իվանյան քաղաքներում տեղակայված զորամասերում, որոնց թիվը նա չի հիշում:

Նշվում է, թե նրա ծառայած զորամասերում տեղակայված են եղել ՌԴ-ում արտադրված ծանր մարտական ​​տանկեր Т-55 և Т-72 ինչպես նաև հետևակի մարտական ​​մեքենաներ՝ БМП-1 և  БМП-2։ Նա նշել է, որ բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Լևոն Մնացականյանը  հաճախ է այցելել զորամասեր՝ ստուգելու մարտական ​​պատրաստվածությունը։

Նախնական քննության ընթացքում Բալայանը իբր թե ասել է, որ 2023 թվականի մայիսի 1-ին միացել է «Ռուբեն Վարդանյանի կողմից Ադրբեջանի երբեմնի օկուպացված տարածքներում ստեղծված և ֆինանսավորվող զինված կազմավորումներից մեկին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter