ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 87 դեպք. շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 68 մլն դրամի վնաս

=Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թ. առաջին կիսամյակում իրականացրել է 46 ստուգում:

Այդ ընթացքում տեսչական մարմինն արձանագրել է ընդերքօգտագործման 66 խախտում:

Կայացվել է 27 վարչական տույժի որոշում, նշանակվել է 2.750.000 դրամ տուգանք:

Հայտնաբերվել է.

87 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու դեպք.

5.729.795.8 խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ.

68.292.149.1դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս (ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում հողային ռեսուրսներին պատճառված վնաս):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև