Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

aravot.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նիստը: Գագիկ Ծառուկյանը եւ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ:

Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից գործի վերաբերյալ հավելյալ փաստաթղթեր պահանջելու մասին: Պաշտպանները պահանջում են առնվազն գործը դատարան ուղարկելու պահին գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը: Քննչական մարմինը մերժել է այդ փաստաթղթերը տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ ԱԱԾ տվյալ բաժինը լուծարվել է:

«Ինձ համար առնվազն տարակուսելի է այդ մոտեցումը, երբ ունենք դատարանի կողմից կայացված որոշում եւ քննչական մարմինը հրաժարվում է կատարել այդ որոշումը: Այս որոշումը, իմ գնահատմամբ, ավելի շատ դատարանի դեմ է ուղղված, ոչ թե պաշտպանական, քանի որ դատարանի որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չի»,- հայտարարեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել եւ ապահովել քննչական մարմնի կողմից դատարանի որոշման կատարումը:

Պաշտպանի դիտարկմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, բայց այլ վարչությունում այդ նյութերը պահպանվել են, իսկ դրանք անհրաժեշտ են պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար եւ հենց այս՝ ապացույցների հետազոտման փուլում: «Անհնար է իրավիճակ, որ դատարանի որոշումը չկատարվի»,-իր դիրքորոշումը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանական կողմը մտավախություններ ունի, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ցանկանում են գաղտնի պահել՝ ոչ միայն պաշտպանության կողմի, այլ նաեւ հանրության համար:

Դատավորն առաջարկեց՝ հարցը քննարկել ապացույցների հետազոտությունից հետո: Պաշտպանները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են իրենց այս փուլում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով