azatutyun.am Գազայի հատվածում վիրավորվել են Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ։ Կազմակերպությունը պնդում է, որ նրանք վնասվածքներ են ստացել Խան Յունիս քաղաքում սննդի բաշխման ժամանակ՝ «թիրախային հարձակման» հետեւանքով։ Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ ամերիկացիների ուղղությամբ նռնակներ են նետվել։ Այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։
ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը վայելող հիմնադրամի երկամսյա գործունեությունը Գազայի հատվածում ուղեկցվել է քաոսային տեսարաններով և սպանություններով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ միայն անցած երկու շաբաթվա ընթացքում 500 մարդ է սպանվել «ՄԱԿ-ին չպատկանող սննդի բաշխման ռազմականացված կետերում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝ Getty Images