Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը | azatutyun.am

azatutyun.am

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերի գործով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

Դատախազությունը Սարգսյանին մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին:

Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև