Դեմոկրատ Բերնի Սանդերսը խիստ քննադատել է Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am։ Դեմոկրատական կուսակցությունից Բերնի Սանդերսը, ով հայտարարել էր 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, տեսաելույթով իսկույն արձագանքել է Թրամփի հայտարարություններին ու խստորեն քննադատել նրան:

«Նախագահի մեկուկես ժամանոց ելույթը՝ ստի, խեղաթյուրումների, և բացարձակ անհեթեթությունների մասին է»,- ասել է Սանդեսրը: Նա հերթով նշել է այն խնդիրները, որոնց մասին նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հանրահավաքում Թրամփը «մոռացել» է խոսել:

Սանդերսի խոսքերով Թրամփը «ռասիստ է, սեքսիստ, հոմոֆոբ ու քսենոֆոբ: Վերընտրվելու իր քաղաքականության ռազմավարությունը կառուցում է ամերիկացիներին բաժանելու վրա: Բաժանելու ըստ մաշկի գույնի, ըստ ծննդյան վայրի, հավատքի, ըստ սեռական կողմնորոշումների: Մեր գործն է թույլ չտալ նրան կատարելու դա, մեր գործն է համախմբել Ամերիկայի ժողովրդին»,- ասել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած դեմոկրատ Բերնի Սանդերսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով