ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Ռուսաստան և այցի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

«Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ տարվա հունվարին»,- հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարը:

Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրի նախագիծը պատրաստել են 2020 թվականի մարտին, սակայն դրա քննարկումը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով։ 2022 թվականի հունվարին երկու կողմն էլ ներկայացրել էին առևտրային համաձայնագրի պայմանների վերջնական ձևակերպումները, սակայն համաձայնագրի հետագա բանակցություններն ու աշխատանքը բարդացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված հակամարտության պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով