ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Տավուշի մարզ՝ անվտանգային ու մարդասիրական հարցերի հետ կապված | factor.am

factor.am

«Իմ տարածաշրջանային այցի շրջանակներում անկեղծ շնորհակալություն եմ հայտնում նաև իմ Հայաստանի  գործընկերներին՝ անցած օրերի ընթացքում կարևոր և բովանդակալից փոխանակումների համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Հայաստան կատարած իր վերջին այցը։ Նա նշել է, որ  Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և առանցքային հաստատությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Մեր փոխանակումները կենտրոնացած էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա՝ շեշտը դնելով կապի հարցերի, հնարավոր ապագա միջսահմանային համագործակցության և տարածաշրջանի բացման վրա՝ խաղաղության օգուտներով, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական համաձայնագրերից հետո հաշտեցման ջանքերի վրա»,-նշել է Գրոնոն։

«Նաև շատ տեղեկատվական այց ունեցա Տավուշի մարզ՝ անվտանգության և մարդասիրական հարցերի շուրջ։ ԵՄ-ն  որպես մտերիմ գործընկեր, կշարունակի իր աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին լիարժեք խաղաղության հասնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի և միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter