shantnews.am Եվրամիությունը գտնվում է քայքայման վիճակում, և եթե արմատական փոփոխություններ չլինեն, հաջորդ յոթամյա բյուջեն վերջինը կլինի այդ համայնքի համար, ասում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ես կարծում եմ, որ Եվրամիությունն այժմ մտել է քայքայման վիճակի մեջ։ Եվ եթե սա շարունակվի, իսկ դրա հավանականությունը շատ բարձր է, ապա ԵՄ-ն պատմության մեջ կմտնի որպես ազնիվ փորձի տխուր արդյունք», – ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ Եվրամիությունն այժմ պետք է ընդունի 2028-2035 թվականների նոր ընդհանուր բյուջե։