Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը |azatutyun.am|

azatutyun.am Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանը, հայտնում են կուսակցությունից։

Ըստ քաղաքական ուժի՝ Նատալյա Արզաքանցյանը, որ ավելի վաղ ընդունված որոշմամբ պետք է գլխավորեր ցուցակը և լիներ կուսակցության քաղաքապետի թեկնածուն, որոշել է, որ ցուցակը պետք է գլխավորի ազգությամբ հայ ներկայացուցիչ։

Կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանն էլ հավելյալ տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նելլի Հարությունյանն է։

Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ, տեղեկացնում են «Ուժը հայրենյացից»։ Նա եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով