Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների համար իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ»,- հայտնել են քաղաքապետարանից:

Հեռախոսահամարը՝ 0800 00 900Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00«Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հուզական և հոգեբանական աջակցություն, և անհրաժեշտության դեպքում կօգնեն գտնել հավելյալ ծառայություններ Ձեր բարեկեցությունն ապահովելու համար»,- տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն