Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 5-ին, ժամը 16:42-ին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանն ընկել են քաղաքացու վրա:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարների ուժերով կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից: