Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ օրենքը՝ քննադատությունների ֆոնին | azatutyun.am

azatutyun.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրինագիծ, որը խստացնում է երկու կարևոր հակակոռուպցիոն գործակալությունների նկատմամբ սահմանափակումները՝ չնայած օրենսդրության դեմ բողոքներին և Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների քննադատությանը։

Հուլիսի 22-ին Կիևի կենտրոնում հարյուրավոր ուկրաինացիներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով, որ Զելենսկին վետո դնի օրինագծի վրա։

Գերագույն Ռադայի 263 պատգամավոր քվեարկել է օրենքի օգտին, որը սահմանափակում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (SAPO) անկախությունը։

NABU-ն հետաքննում է պետական հաստատությունների, իսկ SAPO-ն հետապնդում է այլ կոռուպցիոն դեպքեր։

Իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը պետք է մաքրվի ռուսական ազդեցությունից՝ հավելելով, որ NABU-ն և SAPO-ն կշարունակեն իրենց աշխատանքը։ «Կարևոր է նաև, որ գլխավոր դատախազը հանձնառու լինի օրենքը խախտողների համար իրական պատասխանատվություն ապահովելուն», – նշել է նա:

Եվրամիությունը Գերագույն Ռադայի կողմից օրինագիծն ընդունելու որոշումը անվանել է «լուրջ նահանջ քայլ»: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննադատել է Գերագույն Ռադայում քվեարկությունը։

«NABU-ի անկախությունը պաշտպանող հիմնական երաշխիքների վերացումը լուրջ նահանջ քայլ է», – գրել է նա X-ի իր էջում։

Այս օրենքը գլխավոր դատախազին դարձնում է SAPO-ի փաստացի ղեկավար՝ փաստացի զրկելով գործակալության ղեկավարին իր լիազորություններից։ Այն նաև թույլ է տալիս գլխավոր դատախազին միակողմանիորեն փակել բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված գործերը և վերահանձնել NABU-ի կողմից քննվող գործերը այլ գերատեսչությունների։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով