Էլմար Մամեդյարովը Ջոն Բոլթոնի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը |tert.am|

tert.am:  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և բովանդակալից բանակցությունների առաջխաղացման ուղիների:

Քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարաբերությունների հարցեր ԱՄՆ-Ադրբեջան քաղաքական օրակարգից, ինչպես նաև տնտեսական կապերի մասին:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով