Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման, «եթե Հայաստանը կատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ իր խոստումը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»․

«Մենք պատրաստ ենք քայլ առ քայլ զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի իր խոստումները, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ես նաև Իրանին կոչ եմ անում համատեղ գործել այս պատմական նախագծում, որը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանն ուղղված քաղաքական և տնտեսական քայլերի ապահովման համար»,- Anadolu-ի փոխանցմամբ նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով