Թեհրանը բողոքի նոտա է փոխանցել Բաքվին ադրբեջանական բանտերում իր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված | factor.am

factor.am

Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել Ադրբեջանի բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ բռնության մասին, ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է Tasnim գործակալությունը։

«Սա կարևոր հարց է։ Մենք ստացել ենք տեղեկատվություն ադրբեջանական բանտերում կալանավորված քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Մենք մեր բողոքներն ու մտահոգությունները բազմաթիվ նոտաներով ուղարկել ենք Բաքվին։ Մարդու իրավունքների ոլորտում պարտավորություններին համապատասխան պատշաճ վերաբերմունքը մեր օրինական ակնկալիքն է: Հյուպատոսական իրավունքների մասին կոնվենցիան այս առումով շատ հստակ է»,- ասել է Բաղային Ադրբեջանում բանտարկված Իրանի քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ հարցին ի պատասխան։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով