ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ Պուտինի այցը Ալյասկա։ Անհամբեր սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ ապագայում հանդիպում ունենալուն»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը։