Թրամփը ստորագրել է հարկերի կրճատման և պետական պարտքի շեմի բարձրացման մասին «Մեկ մեծ գեղեցիկ» օրինագիծը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին ստորագրել է հարկային կրճատումների և պետական պարտքի առավելագույն չափի բարձրացման վերաբերյալ օրինագիծը՝ անվանելով այն «Մեկ մեծ գեղեցիկ» օրինագիծ։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, որտեղ ներկա էին տասնյակ Հանրապետական օրենսդիրներ, Թրամփը մարկերով ստորագրեց օրինագիծը՝ հայտարարելով. «Ամերիկան հաղթում է, հաղթում է, հաղթում է, ինչպես երբեք»։

Ըստ AFP-ի՝ միջոցառման հրավիրյալների թվում եղել են նաև օդաչուները, որոնք վերջերս մասնակցել են Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծմանը։

Նոր օրինագիծը նախատեսում է զգալի հարկային բարեփոխումներ և թույլ է տալիս ավելի քան 4 տրիլիոն դոլարով բարձրացնել ԱՄՆ պետական պարտքի շեմը։ Թրամփը նշել է, որ այս որոշումը կշարունակի ամրապնդել երկրի տնտեսական դիրքերը և բարելավել ներդրումային միջավայրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով