Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում | factor.am

factor.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անքորիջում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անքորիջում։

Թրամփի և Պուտինի հանդիպումը նախատեսված է Հայաստանի ժամանակով 23:00-ին: Կրեմլում ասել են, որ այն կտևի 6-7 ժամ։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ եթե հանդիպումը «լավ չանցնի», ապա արագ կվերադառնա տուն:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Ալյասկա են մեկնել ԱՄՆ պետքարտուղարը, մի քանի նախարարներ և ԿՀՎ տնօրենը։ Ամերիկյան պատվիրակության կազմում են, մասնավորապես, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն