Թրամփի վարչակազմը մաքսատուրքերի հարցով նամակներ կուղարկի մոտ100 երկրների |azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ է մի քանի երկրների հետ առևտրային համաձայնագրերի շուրջ գործարք կնքելուն՝ հուլիսի 9-ի վերջնաժամկետից առաջ, երբ ուժի մեջ կմտնեն ավելի բարձր մաքսատուրքերը։ CNN-ի հետ զրույցում Սքոթ Բեսենթը ակնարկել է, որ այդ մասին կարևոր հայտարարություններ կլինեն առաջիկա օրերին։

Բեսենթը ասել է նաև, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է նամակներ ուղարկել 100 փոքր երկրների, որոնց հետ ԱՄՆ-ն մեծ առևտուր չունի՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնելու ավելի բարձր մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին ապրիլի 2-ին, սակայն սառեցվել մինչև հուլիսի 9-ը։

«Նախագահ Թրամփը նամակներ է ուղարկելու մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով՝ եթե դուք տեղից չշարժվեք, օգոստոսի 1-ին կվերադառնաք ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքի մակարդակին։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք շատ արագ կտեսնենք շատ գործարքներ», – ասել է Բեսենթը՝ առանց հավելյալ մանրամասների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն