Թրամփն Ալյասկա է մեկնել՝ Պուտինի հետ հանդիպման | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Վաշինգտոնի «Էնդրյուս» ավիաբազայից մեկնել է Ալյասկա։ Անքորիջում այսօր տեղի ժամանակով 11:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 22:00-ին) նախանշված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վաշինգտոնից Ալյասկա ուղևորությունը կտևի յոթ ժամ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը մտադիր է անձամբ դիմավորել Պուտինին Անքորիջում։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Վաշինգտոնից մեկնելուց հետո մամուլի համար արված հայտարարությունում ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումից «ինչ-որ բան դուրս կգա»։

«Կարծում եմ՝ նրանք փորձում են բանակցել»,- հավելել է նա։

Անդրադառնալով հանդիպման ֆոնին Ուկրաինայի վրա շարունակական հարձակումներին՝ Թրամփն ասել է․ «Պուտինը կարծում է՝ դա ամրապնդում է իր դիրքերը բանակցություններում, բայց կարծում եմ՝ դա վնասում է նրան»։

ԱՄՆ նախագահը, միաժամանակ, հայտարարել է, որ Ուկրաինան պետք է կողմնորոշվի տարածքների հարցում, նաև հավելել է, որ Կիևի համար անվտանգության երաշխիքներ հնարավոր են՝ Եվրոպայի հետ միասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև