azatutyun.am Ժնևը հայտարարել է, որ երկշաբաթյա դադարից հետո վերաբացում է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է նաև ԱՄՆ շահերը Իրանում։
Դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը հունիսի 20-ին՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման ֆոնին։
«Թեհրանում դեսպանատունը վերաբացվել է դեսպանի ներկայությամբ։ Այս որոշումը կայացվել է ռիսկերի համապարփակ գնահատումից և Իրանի ու ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո», – հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։