azatutyun.am Իսրայելի և ԱՄՆ պատվիրակությունները հինգշաբթի օրը հետ են կանչվել Գազայի զինադադարի հարցով բանակցություններից՝ խորհրդակցությունների նպատակով: ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթկովն էլ մեղադրել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ին անկեղծ չլինելու և բանակցություններում համագործակցության ձախողման մեջ։
«Այժմ մենք կդիտարկենք այլընտրանքային տարբերակներ՝ պատանդներին տուն վերադարձնելու և Գազայի ժողովրդի համար կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- գրել է նա սոցիալական ցանցում:
«Համաս»-ն արձագանքել է՝ հայտնելով, որ զարմացած է Ուիտկոֆի հայտարարություններից, և նշել, որ իր դիրքորոշումը դրականորեն ընդունվել է միջնորդների կողմից՝ ճանապարհ բացելով համապարփակ համաձայնության համար։
Նշենք, որ Գազայում վերջին շաբաթների ընթացքում տասնյակ մարդիկ են սովից մահացել: