Իրանի՝ միջուկային տերություն դառնալը կանխելու միակ միջոցը իրական ռազմական սպառնալիքն է. Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի՝ միջուկային տերություն դառնալը կանխելու միակ միջոցը իրական ռազմական սպառնալիքն է։

«Եթե ցանկանում եք կանգնեցնել Իրանին ռազմական միջուկային տերություն դառնալուց, ապա միակ ճանապարհն իրական ռազմական սպառնալիքն է»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:

«Սա բոլորիս պարտքն է»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ նկատի ունենալով Իսրայելին, ԱՄՆ-ին և հարևան արաբական երկրներին։

«Մեր գնահատմամբ մեր գործադրած ջանքերը՝ որոշ գործառնական, որոշ տնտեսական և քաղաքական, խանգարեցին Իրանի սկզբնական ծրագրերին»,- ասել է Նեթանյահուն: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով