shantnews.am Օտտավան մտադիր է հասնել Պաղեստինի պետության ճանաչմանը ՄԱԿ-ում։ Այս մասին հայտարարել է Կանադայի կառավարության ղեկավար Մարկ Քարնին։
«Կանադան աջակցում է երկու պետությունների լուծմանը, որը երաշխավորում է խաղաղություն և անվտանգություն Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների համար», – գրել է Քարնին X-ում:
Նա ասել է, որ Օտտավան «ակտիվորեն կաշխատի այս նպատակին հասնելու համար բոլոր կազմակերպություններում», այդ թվում՝ ՄԱԿ-ի այս հարցի վերաբերյալ համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
Վարչապետը հավելել է, որ Կանադան դատապարտում է Իսրայելի կառավարության անկարողությունը կանխելու Գազայի հատվածում արագ վատթարացող մարդասիրական իրավիճակը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Պաղեստինի պետականությունը 2025 թվականի սեպտեմբերին ճանաչելու իր մտադրության մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը խստորեն դատապարտում է այս քայլը և Պաղեստինի պետության ստեղծումը համարում է սեփական անվտանգությանը սպառնացող վտանգ: