Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարման ընդհատումների մասին.

Սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի, Արզնի, Կոտայք, Նոր գյուղ, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Վերին Աղբյուրակ, Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00 – 19:00, կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով