Հակոբ Ասլանյանը հեռացվելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկելու է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Factor TV»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

«Հարցը քննարկելու ենք այսօր խմբակցության նիստին, ու նրան  կհեռացնենք խմբակցությունից»,- ասել է Թորոսյանն՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։ 

Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Հովիկ Աղազարյանը կճշտեն իրենց հարաբերությունները։  Ասլանյանը նշել էր, որ արդար չի համարում կուսակցությունից Հովիկ Աղազարյանին հեռացնելը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով