Համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյանը՝ նախաստորագրված փաստաթղթի տեքստի մասին

Ահա և Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս Համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»,- գրել է նա և կցել նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը, որը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն:

«Փոխադարձ համաձայնությամբ, հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը»,- նշել էին ԱԳՆ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև