Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել

Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»,- գրել է Բադալյանը:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հանդիսանում է մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից: «Շանհայան հնգյակի» մեխանիզմի հիմքում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդման և սահմանային շրջաններում զինված ուժերի փոխադարձ կրճատման վերաբերյալ կնքված 1996-1997թթ. համաձայնագրերն են:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով