ՀԷՑ-ը հայտարարել է կարիքների համար գնումների գործընթացների գնահարցմանը ներգրավվելու ծանուցում

 

ՀԷՑ-ը ծանուցում է կարիքների համար գնումների գործընթացների գնահարցմանը ներգրավվելու մասին։

«Գնման առարկաներ՝ սեղմված բնական գազ, ավտոմոբիլային բենզին (ԱԻ 92, ԱԻ 95) և ավտոմոբիլային դիզելային վառելիք։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից վառելանյութի (սեղմված բնական գազ, ավտոմոբիլային բենզին (ԱԻ 92, ԱԻ 95) և ավտոմոբիլային դիզելային վառելիք) ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց վառելանյութի (սեղմված բնական գազ, ավտոմոբիլային բենզին (ԱԻ 92, ԱԻ 95) և ավտոմոբիլային դիզելային վառելիք) ձեռքբերման համար:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:

Հասցեն՝ Ա. Արմենակյան 127, էլ. փոստ: [email protected]: Հեռ.՝ 011-59-13-73:

Ընկերության ներկայացուցիչ՝ Մերի Ասիլյան»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև