ՀԷՑ-ը նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մրցույթ է հայտարարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում):

ՀԷՑ-ի հայտարարության մեջ նաև նշվում է. «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյետկներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 6-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռվածություն են դրսևորել մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև