ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW |tert.am|

tert.am: Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 հատ ATAGS հրետանային համակարգեր գնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Indian Defence Research Wing (IDRW) լրատվականը։

«Նախատեսվող գործընթացը հաջորդել է ATAGS-ների փորձարկումների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ 

Հրետանային համակարգերի փորձարկումները հաստատել են դրանց ճշգրտությունը և հուսալիությունը։

Նախատեսվող գործարքը ամրացնում է Հայաստանի եւ Հնդկաստանի միջև աճող պաշտպանական համագործակցությունը։ Մինչ այդ Հայաստանը գնել էր Pinaka կայանքներ և այլ պաշտպանական սպառազինություն»,- նշում է լրատվականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով