ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Ուկրաինայի հետախուզության ծառայությունը հայտնել էր, թե Կրեմլը ամրապնդում է իր ռազմական բազան Գյումրիում՝ նպատակ ունենալով մեծացնել ռազմական և քաղաքական ճնշումը Հարավային Կովկասի երկրների վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև