Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի

ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության:

ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին փոխանցեցին, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու:

Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:

Դատարանը որոշել էր մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով