Հունաստանը և Թուրքիան բարեկամության մասին հռչակագիր են ստորագրել

Հունաստանը և Թուրքիան բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության ղեկավարը Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Հռչակագիրը, որը մենք հենց նոր ստորագրեցինք՝ լիովին հարգելով երկու երկրների ինքնիշխանությունից բխող իրավունքները, վերահաստատում է մեր միջև բարեկամական հարաբերությունները, սահմանում մեր երկխոսության սկզբունքներն ու ուղենիշները, ինչպես նաև մեր համագործակցության հնարավորությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակով»,- ընդգծել է Միցոտակիսը:

Նրա կարծիքով՝ Հունաստանն ու Թուրքիան հնարավորություն ունեն հետագայում ընդլայնել երկխոսության օրակարգը, տնտեսական համագործակցությունը և ամրապնդել վստահությունը: Հունաստանի ղեկավարի խոսքով՝ հաջորդ քայլը կարող է լինել սահմանազատման հետ կապված խնդիրների լուծումը:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Նա Միցոտակիսին առաջարկել է ամրապնդել վստահությունը երկու երկրների միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով