shantnews.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։
Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի վաղ՝ նույն օրը, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի միջև հանդիպման վերաբերյալ։
«Ես հենց նոր կրկին խոսեցի նախագահ Զելենսկու, ինչպես նաև կանցլեր ( Գերմանիայի ) Ֆրիդրիխ Մերցի և վարչապետ ( Մեծ Բրիտանիայի ) Քիր Ստարմերի հետ», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։