Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել | factor.am

factor.am  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ինչպես տեղեկացրել է նախագահի աշխատակազմի կապերի վարչությունը, զրուցակիցները քննարկել են Գազայի շուրջ իրավիճակն ու տարածաշրջանում վերջին զարգացումները, փոխանցում է Anadolu-ն։

Էրդողանը շեշտել է, որ Գազայում հումանիտար իրավիճակը շարունակաբար վատթարանում է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ խնդրին անհապաղ լուծում գտնելու համար։

Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերջ դնել Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը և կյանքի կոչել երկու պետությունների ստեղծման որոշումը։

Բացի այդ, Էրդողանը շնորհավորել է Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու որոշման կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով