Մակրոնն ու Մոդին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում | 1lurer.am

1lurer.am

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորումն ու երկու երկրի միջև հարաբերությունների զարգացումը:

«Շատ լավ զրույց ունեցա իմ ընկեր, նախագահ Մակրոնի հետ։ Մտքեր փոխանակեցինք Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորման միջոցառումների վերաբերյալ»,- գրել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը X-ի իր էջում:

Մոդիի խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերը նաև վերահաստատել են հավատարմությունը Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև