factor.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տեղի կունենա վաղը Վաշինգտոնում։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը միշտ աջակցել ու խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց։
«Մասնավորապես, այս առումով շատ կարևոր էին մարտին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Գլխավոր քարտուղար Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վաղվա հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- հայտարարել է Հաքը։