ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման հարցում․ հայտարարություն | aravot.am

aravot.am  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի կողմից ստորագրված համապարփակ «Համատեղ հռչակագիրը»՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ։

Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման հարցում և ճանաչում է նախագահ Թրամփի ջանքերը առաջընթացը խթանելու գործում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված Ազգերի Կազմակերպության ամուր աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև