ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նույն խմբակցության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել են գործարար Սամվել Կարապետյանի՝ իրենց դատի տալու մասին տեղեկությանը։
«Ինչպիսի մեծ պատիվ։ Գիտեն, թե՝ փող ունեն, կարող են տասնյակ փաստաբաններ վարձել ու աջուձախ բոլորին դատի տալ ու դրանով ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ մեզ լռեցնե՞լ։ Լու՞րջ»,- գրել է Թորոսյանը։
Կոնջորյանն էլ ԱԺ իր ելույթներից մեկի տեսանյութն է հրապարակել և նշել․
«Դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել ինձ և պահանջում է 9 միլիոն դրամ` այս ելույթում իմ հնչեցրած մտքերի համար: Մեծն «ֆիլանտրոպին» երևի թվում է, թե կարող է լռեցնել ինձ` դատի տալով ԱԺ ամբիոնից հնչեցրած իմ քաղաքական խոսքի համար: Ախորժակիդ քացախ։ Խնդրում եմ տարածել տեսանյութը»։