Մեծ Բրիտանիայի վարչապետը գոհ է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներից | 1lurer.am

1lurer.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ շատ գոհ է Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներից, մասնավորապես՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ ձեռք բերված առաջընթացից և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև երկկողմ և եռակողմ հանդիպումների նախապատրաստման հարցում առաջընթացից:

«Դա այն է, ինչին ես ուզում էի հասնել այսօր, և շատ ուրախ եմ, որ մենք հասանք այդ նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով BBC-ի հարցերին:

Սթարմերն ասել է նաև, որ աջակցում է Դոնալդ Թրամփի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը։

«Այս օրը ցույց տվեց, որ մենք առաջ ենք շարժվել»,- ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը ստեղծեց «միասնության իրական զգացողություն» եվրոպական առաջնորդների, Զելենսկու և Թրամփի միջև:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինայի հարցով ոչ մի որոշում չպետք է կայացվի առանց Ուկրաինայի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև